ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 
  • Թուրքիային ներքաշեցին Սիրիայում պատերազմի մեջ

    Թուրքիային ներքաշեցին Սիրիայում պատերազմի մեջ

    23.01.2018| 00:30
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը անցավ «անվերադարձ կետը»: Նա սկսեց «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը սիրիական Աֆրին քաղաքի շրջակայքում: Թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Սիրիայի սահմանի մոտ շարունակվում է թուրքական ռազմական տեխնիկայի կուտակումը: Տարածքից ստացվում են հակասական լուրեր:
  • Սիրիայում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը կանցկացվի 4 փուլով

    Սիրիայում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը կանցկացվի 4 փուլով

    21.01.2018| 21:59
    Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ Թուրքիայի ԶՈՒ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը կանցկացվի 4 փուլով՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը: Կստեղծվի 30 կմ-անոց անվտանգության գոտի:
  • Թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին

    Թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին

    21.01.2018| 21:13
    Թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին շրջան ու Ազատ սիրիական բանակի հետ զինված քրդերի դեմ ռազմական գործողություն են իրականացնում:
  • Ռուսաստանը կխոչընդոտի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին

    Ռուսաստանը կխոչընդոտի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին

    21.01.2018| 21:03
    Ռուսաստանը դիվանագիտական աջակցություն կցուցաբերի Սիրիային, որի տարածքում Թուրքիան ռազմական արշավ է սկսել: ՌԴ-ն ՄԱԿ-ում կաջակցի Թուրքիային ուղղված ռազմարշավը դադարեցնելու պահանջին` հայտարարել է Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը:
  • Թուրքիան հարձակվեց Սիրիայի քրդերի վրա

    Թուրքիան հարձակվեց Սիրիայի քրդերի վրա

    21.01.2018| 20:52
    Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ցամաքային գործողություն սկսելու մասին` ռմբակոծության հաջորդ օրը: Քրդերը պնդում են, որ հարձակումը հետ են մղել:
  • Ադրբեջանական զինուժը անօդաչուի օգտագործումից հետո ևս մեկ հարվածային ԱԹՍ է կիրառել Արցախում

    Ադրբեջանական զինուժը անօդաչուի օգտագործումից հետո ևս մեկ հարվածային ԱԹՍ է կիրառել Արցախում

    21.01.2018| 19:27
    Երեկ՝ հունվարի 20-ին, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդի կողմից՝ ականանետի արկի կիրառմամբ, անօդաչու թռչող սարք օգտագործելուց հետո ՊԲ օրերատիվ տվյալներով պարզվել է, որ նշված ուղղությանը հարակից մեկ այլ բնագծում ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել ևս մեկ հարվածային ԱԹՍ, բայց այս անգամ՝ ականանետի արկի փոխարեն կիրառելով սովորական բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ:
  • Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Սիրիայի քրդական ուժերի դեմ

    Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Սիրիայի քրդական ուժերի դեմ

    20.01.2018| 13:32
    Անկարան սկսել է սիրիական Աֆրինում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական խմբավորումների դեմ ռազմական գործողությունները` հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Չանիքլըն: Նրա խոսքով՝ Թուրքիան այլընտրանք չունի և պետք է մաքրի սահմանները ահաբեկչական տարրերից:
  • Սիրիայում Նոր տարվա նախաշեմին բացեցին Պանդորայի արկղը

    Սիրիայում Նոր տարվա նախաշեմին բացեցին Պանդորայի արկղը

    19.01.2018| 13:57
    Ռուս-ամերիկյան հարաբերությունների առաջիկա զարգացման առումով քաղաքական վերլուծաբանների բանակը բաժանված է երկու մասի. մի մասը կարծում է, թե 2018 թվականին ռուս-ամերիկյան հարաբերությունները կբարելավվեն, իսկ մյուս մասը ճիշտ հակառակ համոզմանն է: Կարծում ենք` վերջինիս կանխատեսումն ավելի մոտ է իրականությանը: Ինչու՞…
  • Մեր շրջակա աշխարհը

    Մեր շրջակա աշխարհը

    19.01.2018| 13:28
    Ահա դրանից հետո էլ ԻՀՊԿ-ն «խաղաղ ցուցարարներին» սպառնաց «երկաթե բռունցք» ցույց տալ: Եվ դա լիարժեքորեն ցուցադրվեց. չէ՞ որ ամերիկամետ խամաճիկները բացահայտորեն ինչ-որ բանի հույսեր ունեին: Ճիշտ է, եթե հավատալու լինենք Իրանի ՆԳՆ-ի տվյալներին, բողոքի ցույցերի բոլոր օրերին փողոց էր դուրս եկել ոչ ավելի, քան 42-45 հազար մարդ:
  • Թուրքիան պատրաստ է զորք մտցնել Սիրիայի քրդաբնակ շրջաններ

    Թուրքիան պատրաստ է զորք մտցնել Սիրիայի քրդաբնակ շրջաններ

    18.01.2018| 23:35
    Թուրքիան պատրաստ է Սիրիայում Աֆրինի և Մանբիջի քրդաբնակ շրջաններում ռազմական միջամտությամբ կանխել ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քուրդ զինյալներից «բխող վտանգը»: ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, թե Անկարան անվստահություն ունի ԱՄՆ-ի նկատմամբ, քանի որ ԱՄՆ-ը սատարում է Թուրքիայի սահմանին գտնվող սիրիաբնակ քրդերին: